Ազգային ժողովը քննարկում է ԿԲ փոխնախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի փոխնախագահի ընտրության հարցը։

Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնի համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը։

Խաչատրյանը 2020-ի հուլիսից Կենտրոնական բանկի խորհրդի անդամն է, հանդիսանում է Կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ։ Նա ԿԲ-ն ներկայացնում է ԵԱՏՄ մակրոտնտեսական և վիճակագրական հանձնաժողովներում։