Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակում, 14-ը հունվարի, 2022թ․

Հյուսիսային Կորեան այսօր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Նշվում է, որ հրթիռն ընկել է ջուրը։ Գործակալությունը զգուշացրել է տարածքում գտնվող ձկնորսական նավերին վտանգի մասին, և որ հեռու մնան հրթիռի բեկորներից, եթե դրանք հայտնաբերեն։

Սա Հյուսիսային Կորեայի կողմից չորրորդ հրթիռի արձակումն է 2022 թվականի սկզբից ի վեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վեց հյուսիսկորեացու, մեկ ռուսաստանցու և ռուսական ընկերության դեմ