Արցախում միջադեպերը շարունակվում են. մի քանի գյուղեր ադրբեջանական զինուժի կրակահերթի տակ են եղել

Your browser doesn’t support HTML5

Երեկ ողջ օրը ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահել Արցախի մի քանի համայնքներ: Աշակերտները դպրոցից տուն էին գնում, իսկ փոքրիկները մանկապարտեզում քնած էին՝ երբ ադրբեջանական կողմը սկսեց կրակահերթերը Արցախի Կարմիր շուկա ու Թաղավարդ գյուղերի ուղղությամբ երեկ կեսօրին: