Ադրբեջանը հաղորդում է Քելբաջարի ուղղությամբ զինծառայողի մահվան մասին

Պաշտոնական Բաքվի պնդմամբ` հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

«Հայաստանի ԶՈՒ կողմից Քելբաջարի շրջանի ուղղությամբ իրականացված գնդակոծության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագային զինծառայող Այազ Նազարովը», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։