ԱՄՆ-ում շենքի հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ - Հրշեջները մարում են հրդեհը Բրոնքսի բազմաբնակարան շենքում, 9-ը հունվարի, 2022թ,

19 մարդ, այդ թվում՝ 9 երեխա է զոհվել Նյու Յորքի Բրոնքս արվարձանի բազմաբնակարան շենքում հրդեհի հետևանքով:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի հակահրդեհային հարցերով հանձնակատարը տեղի ունեցածը որակել է իբրև քաղաքի նորագույն պատմության մեջ վատթարագույն հրդեհներից մեկը: