Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի երկու դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնում է Հայաստանում առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի երկու դեպքի մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ դրանք «բերովի դեպքեր են, պացիենտների վիճակը բավարար է, երկուսն էլ բուժում են ստանում տանը»։

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր անցած տարվա նոյեմբերին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում և արագորեն տարածվել աշխարհում։