Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր ընդունել է կառավարության հրաժարականը, որը կշարունակի գործել մինչև նախարարների նոր կաբինետի նշանակումը։

Ղազախստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Ալիխան Սմայլովը:

Նախորդ կառավարությունը հաստատվել էր անցյալ տարվա հունվարին՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո։ Միաժամանակ Ասկար Մամինը վերանշանակվել էր նախարարների կաբինետի ղեկավար՝ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի փետրվարից։