Հյուսիսային Կորեայում ավարտվել է իշխող կուսակցության հնգօրյա համաժողովը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը, արխիվ

«Հյուսիսային Կորեայում ավարտվել է իշխող կուսակցության հնգօրյա համաժողովը», - հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը` մի շարք լուսանկարներ հրապարակելով միջոցառումից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` դեկտեմբերի 27-ից 31-ը շարունակված համաժողովի ավարտին ելույթով է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը՝ ամփոփելով 2021 թվականի արդյունքները և նախանշելով 2022 թվականին հիմնական խնդիրները։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է ռազմական ոլորտում երկրի կողմից 2021 թվականին արձանագրած հաջողությունները։