Հայաստանը դիվանագիտական ճակատում 2021-ին

Հայ-ադրբեջանական հարաբերություններ, փոխվարչապետերի հանձնաժողովի ստեղծում, Փաշինյան-Ալիև հանդիպումներ. «Ազատությունն» ամփոփել է Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը 2021-ին:

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս չի մեկնել Արցախ: Ղարաբաղի անկախության օրը առաջին անգամ Հայաստանից միայն խորհրդարանականներ էին Ստեփանակերտում: Բաքուն անգամ այդ ոչ բարձր մակարդակի այցերն էր քննադատում: Տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակում էին աճյուններ, գերիներ` ականապատման քարտեզների դիմաց:

Տարին Երևանն ու Բաքուն փակում են սկզբունքային երկու հարցում՝ ճանապարհների ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի շուրջ չհաղթահարված տարաձայնություններով: Բաքուն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, Երևանը՝ վերսկսել բանակցությունները:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը դիվանագիտական ճակատում 2021-ին