Քաղաքական քարոզչությամբ զբաղվելու համար կարգալույծ է հռչակվել Ղազար քահանա Պետրոսյանը

Ղազար քահանա Պետրոսյանը, արխիվ

Երեկ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Ղազար քահանա Պետրոսյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել «Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը»:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Հայկ Պետրոսյան ավազանի անունով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքական քարոզով զբաղվող քահանան կրկին փիլոնազրկվել է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փիլոնազրկված Տեր Ղազարի բողոքը թեմում ընդունելի են համարում, արտահայտչաձևերը՝ ոչ