Ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը Թումանյանում է, ամենապասիվը` Արմավիրում

Հայաստանի 36 համայնքներում ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 230 հազար 814 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը:

Ամենաակտիվը Լոռու Թումանյան համայնքում են` 45.30 տոկոս:

Ամենապասիվը Արմավիրի մարզի Արմավիր համայնքում են` 7.36 տոկոս:

Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ «Անկախ դիտորդի»` 4 ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը պակաս է եղել ընտրողների թվից