Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, արխիվ

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել, «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Վահան Հունանյանն ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին չհաղորդվեց

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ առավոտյան «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ​ Ստոկհոլմում հնարավոր է կայանա Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեք անգամ են հանդիպել։