Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են խաղաղության ամրապնդումը Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ստոկհոլմում քննարկել են ջանքերի համակարգումը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Ուկարինայում։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համադրել են մոտեցումները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում