Առնվազն 3 զոհ, 8 վիրավոր՝ Օքսֆորդի դպրոցում հրաձգության հետևանքով

Արխիվային լուսանկար

ԱՄՆ Միչիգան նահանգի Օքսֆորդ քաղաքում ավագ դպրոցի առնվազն երեք աշակերտ է սպանվել երեքշաբթի օրը15-ամյա պատանու արձակած կրակոցների հետևանքով։

Տեղի իրավապահները հայտնել են, որ ևս ութ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ուսուցիչը։

Կասկածյալը, ով այդ դպրոցի սաներից է, ձերբակալվել է։