Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը՝ առցանց ձևաչափով։ Այն վարել է Ալեն Սիմոնյանը։ Այս տարվա սեպտեմբերին, հիշեցնենք, Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը․ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի ԵրևանումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում՝ 2022-ի գարնանըՀայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման, հայտարարել է Սիմոնյանն՝ առաջարկելով՝ ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները:
Խոսելով առաջնահերթություններից՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի գործողություններին արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններինՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ
Նիստի օրակարգում էր նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության հարցը, Սիմոնյանն առաջադրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը:
Կանոնակարգի համաձայն, նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով: Քվերակությամբ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ: