Նախիջևանի հատուկ նշանակության ջոկատները մարտավարական զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Նախիջևանի հատուկ նշանակության ջոկատները մարտավարական զորավարժություններ են անցկացրել, որոնց հետևել են նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, ուսումնական վարժանքների ընթացքում նպատակ է դրվել գերեվարել ենթադրյալ ահաբեկչական խմբավորման ղեկավարին և վերացնել հակառակորդի ռազմական պահեստները։ Գործի են դրվել նաև ռազմական ուղղաթիռներ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։