Արևելյան սահմանագոտում զոհված երկրորդ զինծառայողը ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանն է

Your browser doesn’t support HTML5

Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինն է երեկ երեկոյան հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխել Ռուսաստանի հարավային օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ 31-ամյա զինծառայողը Տավուշի մարզից էր, վերջին ամիսներին էր ծառայության անցել Ջերմուկում, ամուսնացած էր, վեցամյա որդի ուներ։