Ռուսաստանը մինչև դեկտեմբերի սկիզբ նոր դեսանտային գունդ կտեղակայի Ղրիմում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի սկիզբ նոր դեսանտային գունդ կտեղակայի Ղրիմում: Պաշտոնական Մոսկվան նաև դժգոհություն է հայտնել շրջանակային համաձայնագրի առնչությամբ, համաձայն որի՝ Ուկրաինան օգտագործելու է բրիտանական ֆինանսավորումը իր ռազմածովային կարողություններն ուժեղացնելու համար։

«Մենք այս փաստը համարում ենք Ռուսաստանին սահմանակից պետություններում բրիտանական ռազմական ակտիվության աճի ևս մեկ գործնական ապացույց», - ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։