«Այդ միջանցքը կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները». Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահն այսօր կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այս անգամ՝ Ստամբուլում՝ Թյուրքական երկրների համագործակցության համաժողովում։

Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի հաղթանակը նշանակում է տարածաշրջանային հաղորդակցության միջոցների և ենթակառուցվածքների զարգացում, և որ այդ տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի բացումը»։

«Դա կբացի լայն հնարավորություններ ողջ տարածաշրջանի համար, այդ միջանցքը շատ լավ ներուժ ունի, և կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները՝ մեզ միացնելով Եվրոպայի հետ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկել և չեն քննարկելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ընդգծում է՝ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»