Զախարովա․ «Մոսկվան կարևորում է Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղ այցերի վերսկսումը»

«Ռուսաստանը կարևորում է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների՝ ամբողջական ֆորմատով Ղարաբաղ այցերի շուտափույթ վերսկսումը», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն է վայելում։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կարևորում է նաև «եռյակի» ջանքերը՝ նախևառաջ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում», - նշել է Զախարովան։