2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա, այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որ ավարտում է առաքելությունը Հայաստանում։
Նա նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով:
Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ նա նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին այսօր ընդունել է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Շարփը նշել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը:
Շոմբի Շարփը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն է 2018-ի մարտից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոմբի Շարփ․ Հայաստանը պետք է դիվեսիֆիկացնի տնտեսության ճյուղերը՝ հեռանալով հանքարդյունաբերությունից