Թուրքիայում կքննարկվի ԼՂ-ում մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը 1 տարով երկարաձգելու հարցը

Ռուս խաղաղապահը Լեռնային Ղարաբաղում

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման կներկայացվի Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։

APA-ի փոխանցմամբ` նախագիծը նախաձեռնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կոչված է` վերահսկելու եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: