Իրանում խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Իրանի հարավում այսօր սկսվել են «Զոլֆագար 1400» զորավարժությունները:

Դրանք անցկացվում են ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ։

«Զոլֆագար 1400» զորավարժությունների ուղերձը խաղաղություն և բարեկամություն հաստատելու պատրաստակամությունն է՝ հենվելով սեփական հնարավորությունների վրա։