Ադրբեջանում այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր գրանցվել է 1171 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ): Զոհվել է 504 մարդ, ևս 1043-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ըստ ադրբեջանցի վիճակագիրների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2020-ի համեմատությամբ ավելացել է 2.3 տոկոսով:
Իրավապահները հայտնում են, որ ՃՏՊ-ների զոհերի 79.8 տոկոսը և ՃՏՊ-ներից տուժածների 71.8 տոկոսը տղամարդիկ են: Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարների 73.3 տոկոսը տեղի է ունեցել անսթափ վիճակում մեքենան վարելու հետևանքով:
Անցած 9 ամսում Ադրբեջանում անսթափ վարորդների մեղքով տեղի ունեցած 15 պատահարներում զոհվել է 6 և վիրավորվել 16 մարդ:
Հունվարից սեպտեմբեր տեղի ունեցած բոլոր ավտովթարների 41.3 տոկոսը կազմել են հետիոտների վրա կատարված վրաերթերը: