Գերմանիայի նախագահը կընդունի Բելառուսի ընդդիմության առաջնորդին

Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայան, արխիվ

Նոյեմբերի 11-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում կընդունի Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային:

Ըստ Շտայնմայերի մամլո ծառայության հաղորդագրության, նախագահի նստավայրում կայանալիք հանդիպումը դռնփակ կլինի:

Տիխանովսկայան Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի որոշմամբ, ներառված է «ահաբեկչական գործունեություն ծավալած անձանց ցուցակում»:

Պաշտոնական Մինսկը ժամանակին դիմել է Լիտվային, որտեղ ապաստանել է Տիխանովսկայան՝ նրան արտահանձնելու պահանջով, սակայն Վիլնյուսը մերժել է պահանջը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիտվան չի քննարկի Տիխանովսկայային արտահանձնելու Բելառուսի դիմումը