Աշխարհի առաջնորդներն անտառների պահպանության կոնվենցիա են ստորագրել

Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում աշխարհի ավելի քան 100 առաջնորդներ ստորագրել են անտառների պահպանության մասին կոնվենցիա։

Այն ենթադրում է մինչև 2030 թվականը կանխել անտառների ոչնչացումը։

Գլազգոյում կլիմայի հարցով միջազգային գագաթնաժողովը, պետական գործիչների, գիտնականների և բնապահպանների համոզմամբ, ճակատագրական նշանակություն ունի մոլորակի համար:

Այս հարթակի առաքելությունն է կյանքի կոչել Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան: