Գեբրեյեսուս՝ «Դեռ հեռու ենք համավարակի ավարտից»

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը միջազգային համայնքին կոչ է արել համատեղ ջանքերով պայքարել կորոնավիրուսի դեմ: Ժնևում զրուցելով լրագրողների հետ՝ նա ասել է, որ համավարակի տարածումը շարունակվում է:

«Առաջին անգամ անցած երկու ամսում աշխարհում գրանցվում է կորոնավիրրուսի նոր ախտահարումների և մահացության աճ: Միտումը պայմանավորված է Եվրոպայի թվերի աճով, որը գերազանցում է այլ տարածաշրջաններում թվերի անկումը: Սա վկայում է այն մասին, որ մենք դեռ հեռու ենք համավարակի ավարտից», - ասել է Գեբրեյեսուսը:

Նա ներկայացրել է համավարակի դեմ պայքարի առաջիկա 12 ամիսների նոր ծրագիրը, որի իրականացման համար անհրաժեշտ է 23 միլիարդ 400 միլիոն դոլար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհում COVID-19-ով վարակվածների և մահվան դեպքերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելանում է․ ԱՀԿ