18 երկիր ընդգրկող Մամուլի ազատության կոալիցիան մտահոգված է Ռուսաստանում լրագրողների և լրատվամիջոցների հետապնդումների առնչությամբ

Մամուլի ազատության կոալիցիան, որն ընդգրկում է 18 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, երեկ հրապարակած հայտարարությունում «խորը մտահոգություն» է հայտնել Ռուսաստանի կառավարության կողմից «անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ աճող հետապնդումների» առնչությամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ «լրատվության ազատությունը կենսական նշանակություն ունի ազատ և բաց հասարակությունների արդյունավետ գործունեության համար ու էական նշանակություն ունի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»:

Ռուսաստանյան իշխանությունները մեղադրվում են անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության խմբերի, իրավապաշտպանների և այլոց նկատմամբ աճող բռնաճնշումների մեջ՝ օգտագործելով «անցանկալի» անձանց կամ խմբերի մասին օրենսդրությունը, ինչպես նաև «օտարերկրյա գործակալների» օրենքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ արշավ են սկսել` ի պաշտպանություն Կրեմլի կողմից հետապնդվող լրագրողներիԼրագրողների արհմիությունը պատրաստվում է Մոսկվայում հանրահավաք անցկացնել «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ «Դոժդ»-ը՝ «օտարերկրյա գործակալ». Մոսկվայում բողոքի ակցիայի մասնակից լրագրողներ են ձերբակալվել