Հայաստանում այսուհետ Moderna-ով կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր տարիքի երեխաները

Հայաստանում այսուհետ կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Moderna-ի կիրառման ուղեցույցում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ երեխաները կարող են պատվաստվել ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նվեր է ստացել «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութի ավելի քան 620 հազար դեղաչափ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոդերնա»-ի 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը Հայաստանում է