Սենատը հաստատեց Ջեֆ Ֆլեյքին Թուրքիային ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Սենատոր, այժմ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյք, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը երեքշաբթի օրը հաստատել է Ջեֆ Ֆլեյքին որպես Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան, հաղորդում է է ամերիկյան Կոնգրեսի վերին պալատի մամուլի ծառայությունը։

Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Ջո Բայդենը, առաջադրումը Սենատում հաստատվել է միաձայն։

Ֆլեյքը նախկին սենատոր է և 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը, ավելի վաղ՝ 2001-ից ի վեր կոնգրեսական էր Ներկայացուցիչների պալատում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենենդեսի հարցերին ի պատասխան՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը