Չինաստանի Շենյան քաղաքի ռեստորանում գազի պայթյունից կան զոհեր և վիրավորներ

Այսօր, Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Շենյան քաղաքի BBQ ռեստորանում գազի ուժեղ պայթյուն է տեղի ունeցել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, ավելի քան երեք տասնյակ վիրավորներ կան։ Այս մասին հաղորդում են քաղաքի պաշտոնյաներ ու Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Պայթյունը այնքան ուժեղ էր, որ փշրվել են մոտակա շենքերի լուսամուտների ապակիներն ու ցուցափեղկերը։