Քովիդից ևս մեկ ծննդկան է մահացել

Հոկտեմբերի 12-ին COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախարար. Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք

«Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը», - մասնավորապես գրել է նախարարը:

Քովիդից հղիի մահվան դեպք գրանցվել էր նաև սեպտմբերին։ 23-ամյա կինը, ըստ նախարարության, ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մասնագետը հորդորում է հղիներին դիմակ կրել, խուսափել մարդաշատ միջավայրում լինելուց