Հայաստանը նոր դեսպան ունի Իրանում

Նախագահի հրամանագրով Արտաշես Թումանյանն ազատվել է Իրանում դեսպանի պաշտոնից: Նա այս պաշտոնն զբաղեցնում էր 2015 թվականից:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան:

Վերջինս 2019-2021թթ. եղել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ: