Միրզոյանը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։

Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։