Արցախում երեկ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 15-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Ինչպես Արցախի առողջապահության նախարարությունն է փոխանցում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, 4 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում իրականացվել է 12 հազար 501 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսյին հիվանդության 1101 դեպք։