Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության այսօրվա որոշմամբ, Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:

Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախքան քվեարկությունն ասաց, որ Կարեն Սարգսյանը մինչև նախորդ շաբաթ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը։

«Ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը», - ասաց Սարգսյանը։

Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը, հիշեցնենք, նոր կառավարությունում զբաղեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։