«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը Գյումրիի ընտրություններում կգլխավորի Շիրակի մարզպետը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Նախքան այս միայն «Գյումրին կռնա» նախաձեռնությունն էր քաղաքական 3 կուսակցությունների հետ դաշինք կազմել` հայտարարելով տեղական ընտրություններին մասնակցելու մասին:

Իշխանական կուսակցությունն այս և մյուս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության ու թեկնածուների վերաբերյալ որոշման մասին հայտնել է այսօր` վարչության նիստից հետո:

Այսպես, Դիլիջանում ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ Դավիթ Ղուլունցը, Տաթևում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ Վլադիմիր Աբունցը։