ՀՔԾ-ն ձերբակալել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Your browser doesn’t support HTML5

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ձերբակալել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար: