Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ հեռավոր շրջաններում կապի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահը Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովել են բջջային կապի աշտարակի անվտանգ վերականգնումը, ինչը որակյալ բջջային կապից և գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն է ընձեռել հեռավոր շրջանների շուրջ 5 հազար բնակչի:

Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են իրականացրել բջջային կապի կայաններում, ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: