4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Բավրա գյուղից հյուսիս-արևելք

Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, այսօր` 14:29-ին, երկրաշարժ է գրանցվել: Ըստ ԱԻՆ-ի` օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում` 3 բալլ ուժգնությամբ: