Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Դոմինիկյան Հանրապետությունում

Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով, ըստ նախագահի հրամանագրի, նշանակվել է դեսպան նաև Դոմինիկյան Հանրապետությունում:

Հարությունյանը Կանադայի դեսպանի պաշտոնն զբաղեցնում է 2019-ի ապրիլից: