Ազգային ժողովն այսօր կշարունակի քննարկել Կառավարության ծրագիրը

Այսօր Ազգային ժողովում կշարունակվեն քննարկումները Կառավարության ծրագրի շուրջ։ Ամփոփիչ ելույթով հանդես կգա վարչապետը, այնուհետև փաստաթուղթը կդրվի քվեարկության։

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը մոտ 3 ժամ ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Դրանից հետո, երբ նա պատրաստվում էր պատասխանել օրենսդիրների հարցերին քաշքշոց, վիրավորանք, ծեծ սկսվեց խորհրդարանում: