Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արցախի նախագահին

Հայաստանի առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանը, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:

Մուսինյանի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ: