Աժ դահլիճում խստացվում է անվտանգությունը, որ պատգամավորները դանակ, պատառաքաղ ու զենք ներս չտանեն. իշխանական պատգամավոր

Your browser doesn’t support HTML5

8-րդ գումարման Ազգային ժողովն աշխատանքները սկսում է արտակարգ պայմաններում։ Նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր, և պատգամավորներն ամեն անգամ նիստերի դահլիճ ելումուտ անելիս պարտադիր պետք է անցնեն դրանց միջով։