Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարները ժամանել են Շուշի

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները` Բաքվի հռչակագիրը ձեռքներին

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակներն այսօր ժամանել են Շուշի։

Սահիբա Գաֆարովան, Մուստաֆա Շենթոփը և Ասադ Կայսարը Շուշի են ժամանել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի շրջանակներում:

Երեք երկրների խորհրդարանների ղեկավարները ծանոթացել են Շուշիում ընթացող շինարարական աշխատանքներին։