Փոխհրաձգություն սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմը զոհ ունի, ադրբեջանականը` վիրավոր

Your browser doesn’t support HTML5

Ըստ Պաշտպանության նախարարության` միջադեպն առավոտյան 10:30-ի սահմաններում է գրանցվել. Ադրբեջանի զինուժը փորձել է մարտական դիրքերն առաջ բերել, ամրաշինական աշխատանքեր է սկսել։ Հայկական կողմի արձագանքից հետո էլ փոխհրաձգություն է սկսվել։