Ադրբեջանում բարձրաստիճան ոստիկան է ինքնասպանություն գործել

Ադրբեջան - Բաքվի ոստիկանության շենքը, արխիվ

Բաքվի ոստիկանության բարձրաստիճան սպա, գնդապետ-լեյտենանտ Ռահիբ Միրզոևն այսօր ինքնասպանություն է գործել իր աշխատասենյակում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է լուրը, նշելով, որ Միրզոևն ինքնասպան է եղել ծառայողական զենքով սրտին մեկ կրակոց արձակելով։

Ինքնասպանության շարժառիթները պարզ չեն։ Դատախազությունը խոստացել է մոտ ժամանակներում մանրամասն տեղեկատվություն ներկայացնել հանրությանը։