Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք այսօր ժամը 17:38-ին երկրաշարժ է գրանցվել` 3.1 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ: