Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կվերանորոգեն Կարմիր կամուրջը

Վրաստանի ու Ադրբեջանի մշակույթի նախարարների Թբիլիսիում այսօր կայացած հանդիպմանը որոշվել է երկու երկրների համատեղ ջանքերով վերանորոգել Կարմիր կամուրջը։

Խրամ գետի վրա 17-րդ դարի կամուրջը ընկած է Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին։

Մինչ 1998 թվականը, երբ ՏՐԱՍԵԿԱ ծրագրով նոր, ավելի լայն կամուրջ կառուցվեց, Կարմիր կամուրջը օգտագործվում էր երթևեկության նպատակով։ Հիմա այն համարվում է պատմական հուշարձան։