Մի քանի ուղղություններում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով` տարհանվել է 1588 աճյուն։